Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող թիվ ԵԴ1/1267/01/24 ( տես`https://datalex.am/?app=AppCaseSearch&page=default&tab=criminal )քրեական գործով մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի պաշտպանյալ Ն.Հ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար: Դատարանը, քննելով քրեական գործը, 2025թ. փետրվարի 24-ին կայացրած վերդիկտով ներկայացված մեղադրանքը վերաորակեց ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցագործության, այն է՝ անձի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելը: Շնորհակալ ենք դատավոր Սուսաննա Գզոգյանին օրինական և արդարացի դատական ակտի կայացման համար:
Կեղծ հիվանդության հիմքով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց արդարացնող հիմքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում դեռևս 2022 թվականից քննվող թիվ 92222422 քրեական…
Կարդալ ավելին