Նահապետ
Սուքիասյան

Կորպորատիվ բաժնի ղեկավար
Արտոնագիր № 3841
Նահապետ Սուքիասյան

Նահապետ Սուքիասյանը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության կորպորատիվ բաժնի ղեկավարն է:

Նա մասնագիտացած է բիզնես, ֆինանսական, ներդրումային, հարկային, մաքսային տեխնոլոգիական, կրիպտոակտիվների, մտավոր սեփականության, ընդերքի, ավիացիոն, առողջապահական և միջազգային մասնավոր իրավունքի ոլորտներում:

Նրա փորձառությունը ներառում է ֆինանսական և կոմերցիոն գործարքների կառավարումը, բրիտանական առաջատար ֆինանսական ընկերությանը ՀՀ-ում պարտատոմսերի ձեռքբերման, աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկին ՀՀ տարածք նորագույն տեխնոլոգիաների ներմուծման շրջանակներում իրավախորհրդատվության տրամադրումը, ընդերքօգտագործման լիցենզիա ստանալու, երկարաձգելու գործընթացներում ընկերությունների ներկայացուցչությունը վարչական և դատական վարույթներով, առողջապահական ոլորտում բժշկական ծառայությունների մատուցման, բժշկական սարքավորումների ներկրման, ավիացիոն ոլորտի ընկերությունների գործարքների կառավարման, ավիաընկերությունների ստեղծման և լիցենզավորման, քաղաքացիական ավիացիայի և միջազգային ավիացիոն նորմերի համապատասխանության վերաբերյալ իրավախորհրդատվության տրամադրումը, կրիպտոակտիվների լիցենզավորումը, մտավոր սեփականության օբյեկտների դատական պաշտպանությունը, ներառյալ ընկերությունների դատական պաշտպանության շրջանակներում նախադեպային գործերով հաղթանակները:

Նահապետը ներկայացնում է վստահորդների շահերը գործարքների կառավարման, բանակցությունների վարման, վարչական վարույթների, ինչպես նաև  քաղաքացիական և վարչական դատավարությունների շրջանակներում:

Մինչ ընկերությանը միանալը Նահապետը աշխատել է «Տեր-Տաճատյան» իրավաբանական ընկերությունում, որպես իրավաբան:

Նահապետը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Հեղինակ է 3 գիտական հոդվածների:

Մասնագիտացում

Գործունեության ոլորտներ

Դատարանային և դատական ​​փորձը հաճախորդներին տրամադրում է ռազմավարական տեսլական, ուժեղ պաշտպանություն և գործերի գնահատման և լուծման եղանակի հստակ պատկերացում։

Ներդրումային Աջակցություն Հայաստանում

Հայաստանում ներդրումներ կատարելը խոստումնալից հնարավորություններ է առաջարկում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են անշարժ գույքը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, հյուրանոցային ոլորտը, տեխնոլոգիաները և արդյունաբերական զարգացումը։ Սակայն, առանց պատշաճ իրավական ուսումնասիրության և գործարքների վերահսկողության, նույնիսկ ամենագրավիչ ներդրումը կարող է պարունակել անսպասելի ռիսկեր։ LSA-ում մենք…

Դիտել փորձը

Իրավական Աջակցություն Օտարերկրյա Քաղաքացիներին Հայաստանում

LSA-ն առաջարկում է համալիր իրավական պաշտպանություն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր ուղենիշ են փնտրում հայկական իրավական համակարգում։ Մեր ընկերությունը տրամադրում է անմիջական ներկայացուցչություն և ռազմավարական խորհրդատվություն իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, ներառյալ միգրացիոն գործընթացները, փախստականների և ապաստանի դիմումների հարցերը, արտաքսման վտանգները, քրեական…

Դիտել փորձը

Կորպորատիվ սպասարկում

Մեր իրավաբանական ընկերությունը տրամադրում է համապարփակ իրավաբանական և հաշվապահական ծառայություններ տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններին։ Մենք աջակցում ենք բաց և փակ բաժնետիրական ընկերություններին, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, արտադրական կոոպերատիվներին, անհատ ձեռնարկատերերին, հիմնադրամներին և հասարակական կազմակերպություններին՝ առաջարկելով շարունակական իրավաբանական և հաշվապահական լուծումներ։ Մեր…

Դիտել փորձը
Մեր մասնագետները

Մասնագիտական ​​​​թիմ

LSA իրավաբանական ընկերության թիմը կազմված է բարձր որակավորում ունեցող փաստաբաններից և իրավաբան մասնագետներից, ովքեր կրքոտ են մեր հաճախորդների իրավունքների պաշտպանության հարցում։

Cart

No products in the cart.