2025թ. մարտի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ծանր հանցագործության /ծանրացուցիչ հանգամանքներում թմրամիջոցի իրացում/ կատարման մեջ մեղադրվող մեր վստահորդ Է.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր կալանքը՝ 2 ամիս ժամկետով: 2025թ. ապրիլի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է փաստաբան Էդգար Այվազյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը, մեր վստահորդին ազատ արձակել կալանքից՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառելով տնային կալանքը և բացակայելու արգելքը: Շնորհակալ ենք դատավոր Վազգեն Ռշտունուն՝ արդարացի դատական ակտի կայացման համար:
Քրեական գործ
Սպտ 27, 2026
Ծանր հանցանքի մեջ մեղադրվող մեր վստահորդն ազատվեց կալանքից
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դատալսումների ժամանակ մեր գրասենյակի փաստաբան…
Կարդալ ավելին
