ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, քննելով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցադիմումը` Նաիրի համայնքում գտնվող հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին, 2025թ. ապրիլի 28-ին կայացրած վճռով որոշեց այն բավարարել միայն մասնակի` հետևանքների մասով ամբողջությամբ մերժելով այն: Մասնավորապես. Դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ չնայած աճուրդի անվավեր ճանաչվելուն, մեր վստահորդ Ա.Թ.-ն հողամասը ձեռք է բերել օրինական կարգով, նա հանդիսացել է բարեխիղճ, ուստի նրա կողմից տվյալ գույքի հետագա ձեռքբերումը և նրա անվամբ սեփականության իրավունքի գրանցումը չեն կարող անվավեր ճանաչվել /քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0172/02/23/(տես` https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=47850746040814210): Շնորհակալ ենք դատավոր Լիլի Դրմեյանին` մանրամասն պատճառաբանված և արդարացի դատական ակտի կայացման համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵԼՈՒՑ ԵՎ ՀԱՅՑՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ «LSA» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ԴԻՄԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ, ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԷՐ ՍՏՈՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆ, ԻՍԿ 31.07.2026Թ. ՎՃՌՈՎ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ ԷՐ ՆԱԵՎ 8.551.728 ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋԸ
Ամիսներ առաջ «LSA» փաստաբանական գրասենյակ էր դիմել ՀՀ քաղաքացի Գ.Ն.-ն, ով դեռևս 2024թ. քաղաքացիական հայցով դատարան էր դիմել Պատասխանող Ն.Հ.-ի…
Կարդալ ավելին
