Դեռևս 26.06.2024թ. հայցվոր Գ. Ն.-ն դիմել էր ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պատասխանող Ն.Հ.-ից 8.551.728 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով (ՇԴ/0510/02/24 քաղաքացիական գործ):
Հայցադիմումի տևական քննությունից հետո 27.05.2025թ. վճռով Դատարանը մերժել էր հայցը` Հայցվորի պահանջը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Ստանալով առաջին ատյանի դատարանի դատական ակտը, հուսահատ վիճակում Հայցվորը դիմել էր մեր գրասենյակ: Նշված քաղաքացիական գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում Հայցվորի շահերի ներկայացումը ստանձնել էր «LSA» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Գուրգեն Ներսիսյանը, ում կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2026թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27․05․2025 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության։ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել փաստաբանի ներկայացրած փաստարկները` գործի նոր քննության շրջանակում ստորադաս դատական ատյանին առաջադրելով դրանք քննության առնելու պահանջ: Իսկ այդ պայմաններում գրեթե անկասկած է, որ հայցապահանջն ապացուցված չլինելու ստորադաս դատարանի բոլոր կասկածները նոր քննության շրջանակներում ենթակա կլինեն փարատման:
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբանները հաճախակի են հաջողություններ արձանագրում այնպիսի գործերով, որոնցով երբեմն իրավիճակը գնահատվում է անելանելի, իսկ պարտությունը` անխուսափելի: Այդուհանդերձ այդպիսի հաջողությունները ուղղակի աննհնարին կլինեին առանց իրական արդարադատություն ապահովող դատավորների:
Շնորհակալություն ենք հայտնում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Հ. Ենքոյանին /նախագահող/, Տ. Նազարյանին և Ն. Կարապետյանին դատարանի դերը բարձր պահելու և որակյալ արդարադատություն ապահովելու համար:




