Ամիսներ առաջ «LSA» փաստաբանական գրասենյակ էր դիմել ՀՀ քաղաքացի Գ.Ն.-ն, ով դեռևս 2024թ. քաղաքացիական հայցով դատարան էր դիմել Պատասխանող Ն.Հ.-ի վարկային պայմանագրով որպես երաշխավոր իրենից դատական կարգով բռնագանձված 8.551.728 դրամը վերջինից բռնագանձելու պահանջով, որի քննության արդյունքում 27.05.2025թ. քաղաքացիական դատարանի կողմից կայացվել էր հայցը մերժելու մասին վճիռ / ՇԴ/0510/02/24 (տես` https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=29554872554822990) քաղաքացիական գործ/:
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանի կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացվել վերաքննիչ բողոք, որի քննարկման արդյունքում վճիռը բեկանվել ու գործը ուղարկվել էր նոր քննության: ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերստին քննարկելով հայցը, 31.07.2026թ. կայացրել էր այն բավարարելու մասին վճիռ` որոշելով Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել հայցադիմումով պահանջվող 8.551.728 դրամը: Բարեբախտաբար կիրառվել էր նաև հայցի ապահովման միջոց, նախապես արգելադրվել էին Պատասխանողի միջոցները, որոնք բավարար են դատական ակտի կատարումն ապահովելու համար:
Թեև «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբանները բավականին ուշ են ներգրավվել հիշյալ քաղաքացիական գործով, այդուհանդերձ երբեմն նույնիսկ այդ փուլում որակյալ իրավաբանական աջակցությունն ու արհեստավարժ մոտեցումը ունակ են վերականգնելու արդարությունն ու նպաստելու արդարադատությանը:
Շնորհակալ ենք դատավոր Գուրգեն Մալխասյանին սեղմ ժամկետում գործի քննության և արդար դատական ակտ կայացնելու համար: