Home / Blog / Քաղաքացիական գործ / LSA փաստաբանական ընկերության հերթական հաղթանակը ՀՀ…

LSA փաստաբանական ընկերության հերթական հաղթանակը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում. դատախազության հայցը մերժվել է


P
postAdmin
30 Հոկտեմբերի, 2026 1 min read
Share in f @ ⌘
lsa profile cropped

23 հոկտեմբերի 2026 թ. | Գործ թիվ ՀԿԴ/0060/02/26

2026 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է LSA փաստաբանական ընկերության փաստաբան Էդգար Այվազյանի ներկայացրած՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և ամբողջությամբ մերժել Կոտայքի մարզի դատախազության հայցը։

Դատախազությունը պահանջում էր անվավեր ճանաչել 2007 թվականին Գառնի համայնքում անցկացված 0.5 հա մակերեսով հողամասի աճուրդը, ինչպես նաև դրան հաջորդած՝ 2007, 2009, 2017 և 2023 թվականների առուվաճառքի պայմանագրերն ու սեփականության իրավունքի պետական գրանցումները։

Հայցի բավարարման դեպքում վտանգվում էր LSA-ի վստահորդ Է. Տ.-Ա.-ի՝ 2023 թվականին ձեռք բերած հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը։

LSA-ի փաստաբանի իրավական դիրքորոշումը

Գործի քննության ընթացքում փաստաբան Էդգար Այվազյանը միջնորդել է մերժել հայցը՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։

Պաշտպանության հիմնական փաստարկն այն էր, որ դատախազությունը դեռևս 2024 թվականի հունիսից տեղեկացված էր վիճարկվող աճուրդի ենթադրյալ խախտումների մասին, իսկ 2024 թվականի նոյեմբերին արդեն տիրապետում էր համապատասխան փաստական տվյալներին և ապացույցներին։

Մասնավորապես, նույն հանգամանքների վերաբերյալ 2024 թվականին նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել էր նախաքննություն։ Այդ վարույթն ավարտվել էր քրեական հետապնդում չհարուցելու և վարույթը կարճելու որոշումներով։

Հետևաբար, ըստ պատասխանող կողմի, դատախազությունը չէր կարող հայցային վաղեմության ժամկետի սկիզբը կապել միայն 2025 թվականի դեկտեմբերին լրացուցիչ տեղեկություններ ստանալու հետ։

Դատարանի որոշումը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը համաձայնել է պատասխանող կողմի՝ հայցային վաղեմության ժամկետի վերաբերյալ փաստարկներին։

Դատարանը հաստատել է, որ տվյալ պահանջների նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմության մեկամյա հատուկ ժամկետը, որը սկսվել է 2024 թվականի հունիսի 26-ին և ավարտվել 2025 թվականի հունիսի 26-ին։

Մինչդեռ դատախազությունը հայցը ներկայացրել էր միայն 2026 թվականի մարտի 26-ին՝ սահմանված ժամկետի ավարտից հետո։

Արդյունքում դատարանը ամբողջությամբ մերժել է դատախազության հայցը՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, առանց գործարքների իրավաչափության վերաբերյալ վեճն ըստ էության լուծելու։

Դատարանը նաև վճռել է, որ նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները ենթակա են վերացման վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

Գործ թիվ ՀԿԴ/0060/02/26

Վճռի ամսաթիվ՝ 23.10.2026 թ.

LSA-ի փաստաբան՝ Էդգար Այվազյան

Վճիռը կարող է բողոքարկվել հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։

Է
Teammate

Էդգար Այվազյան

Գործընկեր, Փաստաբան

Էդգար Այվազյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Մասնագիտացած է նաև միգրացիոն իրավունքի ոլորտում` մասնավորապես…

Contact us

Cart

No products in the cart.