Մոտ վեց ամիս տևած քրեադատավարական գործընթացներից հետո «LSA» փաստաբանական գրասենյակի վստահորդ Ա.Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթի կեղծման օժանդակություն) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծառայողական լիազորությունների օգտագործմամբ խարդախություն) հարուցված քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել է, իսկ պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումը՝ վերացվել: Մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի հետևողական աշխատանքը ի վերջո տվեց անհրաժեշտ արդյունքը:
Քրեական գործ
Նյմ 13, 2026
Կեղծ հիվանդության հիմքով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց արդարացնող հիմքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում դեռևս 2022 թվականից քննվող թիվ 92222422 քրեական…
Կարդալ ավելին