Մեր գրասենյակի վստահորդ Ա.Գ.-ն դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով վերականգնել իրեն պատկանող բնակելի տան և դրա համար առանձնացված հողամասի հողհատկացման հիմքերը: Սահմանված ժամկետում Երևանի քաղաքապետից այդպես էլ պատասխան չստանալով՝ փաստաբան Էդգար Այվազյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանը 2025թ. ապրիլի 7-ին, քննելով հայցադիմումը, ամբողջությամբ բավարարել է այն՝ պարտավորեցնելով Երևանի քաղաքապետին տրամադրել մեր վստահորդի սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշումը /վարչական գործ թիվ ՎԴ/7416/05/24/(տես` https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071810000952):
Շնորհակալ ենք դատավոր Աղասի Դարբինյանին՝ արդարացի և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար:
Վարչական գործ
Սպտ 10, 2026
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵՑ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ. «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԻՄՔԸ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՍԽԱԼ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՆԱՀԱՏՎԵԼ ՈՐՊԵՍ ՎՐԻՊԱԿ, ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ ՎԵՐԱՎՈՐԱԿԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ»
Դեռևս 2025թ. դեկտեմբեր ամսին «LSA» փաստաբանական գրասենյակ էր դիմել ՌԴ քաղաքացի Տ.Ս.-ն` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով…
Կարդալ ավելին
