Մեր գրասենյակի վստահորդ Ա.Գ.-ն դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով վերականգնել իրեն պատկանող բնակելի տան և դրա համար առանձնացված հողամասի հողհատկացման հիմքերը: Սահմանված ժամկետում Երևանի քաղաքապետից այդպես էլ պատասխան չստանալով՝ փաստաբան Էդգար Այվազյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանը 2025թ. ապրիլի 7-ին, քննելով հայցադիմումը, ամբողջությամբ բավարարել է այն՝ պարտավորեցնելով Երևանի քաղաքապետին տրամադրել մեր վստահորդի սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշումը /վարչական գործ թիվ ՎԴ/7416/05/24/(տես` https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071810000952):
Շնորհակալ ենք դատավոր Աղասի Դարբինյանին՝ արդարացի և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար:
Վարչական գործ
Նյմ 04, 2026
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵՑ ՊԵԿ-Ի ՍՏՈՒԳՄԱՆ ԱԿՏԸ, ՈՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԷՐ ՇՈՒՐՋ 2.9 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
2026 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դիլբարյանի, բավարարել է «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակի վստահորդ…
Կարդալ ավելին