ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Ա.Վ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցագործություն (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելը) ենթադրաբար կատարելու համար, ինչպես նաև որոշում էր կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու մասին:
Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության շնորհիվ ծանր հանցագործության մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդն ազատվել է ձերբակալումից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Քրեական գործ
Նյմ 13, 2026
Կեղծ հիվանդության հիմքով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց արդարացնող հիմքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում դեռևս 2022 թվականից քննվող թիվ 92222422 քրեական…
Կարդալ ավելին