Home / Blog / Քրեական գործ / Ավելի քան 800 միլիոն ՀՀ դրամի…

Ավելի քան 800 միլիոն ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց խուսափելու մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց արդարացնող հիմքով


P
postAdmin
28 Հոկտեմբերի, 2026 1 min read
Share in f @ ⌘
Andranik Mnatsakanyan

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2024 թվականի հունիս ամսից քննվող թիվ 83151224 քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Գ.Ե.-ի նկատմամբ 2024 թվականի հուլիսի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տնտեսական բնույթի ծանր հանցագործություն ենթադրաբար կատարելու համար և նրան մեղադրանք էր ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2020-2022 թվականների ընթացքում հարկման օբյեկտները թաքցնելու կամ հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 800 միլիոն ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց:

Նախաքննության ընթացքում Գ.Ե.-ի շահերի պաշտպանությանն ուղղված բազմաբնույթ դատավարական գործողությունների, այդ թվում՝ իրականացված ծավալուն հարկային ստուգման ընթացքում ներկայացված մի շարք ծանրակշիռ փաստարկների արդյունքում պաշտպանության կողմին հաջողվել է հիմնավորել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարված նախնական հաշվարկներում ավելի քան 800 միլիոն ՀՀ դրամի չափով չվճարված հարկերի վերաբերյալ տվյալները հանդիսացել են ոչ ճշգրիտ ելակետային տվյալների և հաշվարկման սխալ մեթոդիկայի կիրառման արդյունք, իսկ Գ.Ե.-ին ներկայացված մեղադրանքում նշված ժամանակահատվածում ենթադրաբար պակաս վճարված հարկերի չափը չի գերազանցել 20 միլիոն ՀՀ դրամը, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Ավելի քան 2 տարի տևած նախաքննությունից հետո՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, հսկող դատախազը քննիչի միջնորդության հիման վրա որոշում է կայացրել Գ.Ե.-ի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ քրեական հետապնդման առավելագույն ժամկետները լրանալու արդարացնող հիմքով:

Հատկանշական է նաև, որ նախաքննության սկզբնական փուլում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ Գ.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը, սակայն մեղադրյալի շահերի պաշտպանությանն ուղղված բազմաբնույթ դատավարական գործողությունների, այդ թվում՝ մեղադրանքում նշված հարկային պարտավորությունները սխալ հաշվարկված լինելու վերաբերյալ ծանրակշիռ հիմնավորումների արդյունքում Գ.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը հետագայում հսկող դատախազի կողմից վերացվել էր, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը և ոչ իրավաչափ ճանաչել Գ.Ե.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը (դատական վարույթի համարը՝ ԵԴ1/1300/06/24):

Cart

No products in the cart.