Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր վստահորդն ազատվեց կալանքից

2025 թվականի դեկտեմբեր ամսին մեր գրասենյակ էր դիմել մեղադրյալ Դ.Վ.-ն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իր վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակներում իր շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։

Նախքան մեր գրասենյակ դիմելը քրեական վարույթով Դ.Վ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցագործությունների, այն է՝ ապօրինի գործողության համար խոշոր չափերով կաշառք պահանջելու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու և ապօրինի գործողության համար կաշառք ստանալու համար, իսկ նրա նկատմամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով:

Քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանությունը մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի կողմից ստանձնելուց հետո, ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, ինչպես նաև դատարանի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ 2026 թվականի փետրվար ամսին կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է, իսկ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցություն (տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք):

Շնորհակալ ենք ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին՝ արդարացի դատական ակտ կայացնելու համար:

Cart

No products in the cart.