Home / Blog / Քաղաքացիական գործ / Աշխատողի իրավունքների խախտման համար գործատուն կվճարի…

Աշխատողի իրավունքների խախտման համար գործատուն կվճարի ավելի քան 10.000.000 ՀՀ դրամ


A
Author
20 Հուլիսի, 2026 1 min read
Share in f @

Դեռևս 2024թ. օգոստոս ամսում մեր վստահորդը ազատվել էր աշխատանքից, քանի որ գործատուի կողմից միակողմանի լուծվել էր նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով։

Նկատի ունենալով, որ աշխատանքային իրավունքի նորմերի կիրառման ընթացքում և պայմանագրի լուծման գործընթացում գործատուի կողմից թույլ են տրվել աշխատողի իրավունքների խախտումներ, LSA իրավաբանական ընկերության իրավաբանների կողմից դատարան է ներկայացվել մեր վստահորդի աշխատանքային իրավունքների պաշտպանության և գույքային պահանջների վերաբերյալ հայց /տես թիվ ԵԴ2/8589/02/24 քաղաքացիական գործ/ https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=49258120924423546 տեղեկատվական հարթակում/։

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (Դատավոր Տ. Ստեփանյան) 30.06.2025թ. վճռով դատարանը ճանաչել է մեր վստահորդի իրավունքների խախտման փաստը և որոշել գործատուից բռնագանձել՝

  • 2.371.328 ՀՀ դրամ՝ որպես չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի համար դրամական հատուցում,
  • 976.429 ՀՀ դրամ՝ որպես արձակման նպաստ,
  • 2.836.256 ՀՀ դրամ՝ որպես տուժանք։

Դատարանը միաժամանակ սահմանել է նաև տուժանքի հաշվարկ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ մինչև պարտավորության ամբողջական կատարումը։

Հիշյալ դատական ակտը գործատուի կողմից բողոքարկվել է, այդ թվում՝ ՀՀ վճռաբեկ դատարան, որի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։ Արդյունքում դատարանի 30.06.2025թ. վճիռը մտել է օրինական ուժի մեջ և դարձել է կատարման ենթակա։

Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա մեր վստահորդը, տուժանքներով հանդերձ, նախկին գործատուից կստանա ավելի քան 10.000.000 ՀՀ դրամ փոխհատուցում։

Այս գործը ևս մեկ անգամ փաստում է, որ աշխատողի իրավունքների պաշտպանությունը, աշխատանքային վեճերի արդյունավետ վարումը և ճիշտ ընտրված իրավական ռազմավարությունը հնարավորություն են տալիս վերականգնել խախտված իրավունքները և ստանալ օրենքով նախատեսված ամբողջական փոխհատուցումը։

Գ
Teammate

Գուրգեն Ներսիսյան

Գործընկեր, Փաստաբան

Գուրգեն Ներսիսյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Նա մասնագիտացված է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Փաստաբանի ճանապարհը «Էլ Էս Էյ» իրավաբանական…

Contact us

Cart

No products in the cart.