Home / Cases / Քրեական գործ / Հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեջ…

Հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոցների համակցություն


P
postAdmin
3 Օգոստոսի, 2026 1 min read
Share in f @

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի և Էդգար Այվազյանի վստահորդ Գ.Հ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության, այն է՝ ապօրինի կերպով հրազեն և դրա փամփուշտներ ձեռք բերելու և պահելու համար, ինչպես նաև միջնորդություն էր ներկայացվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, ինչպես նաև դատարանի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է, իսկ Գ.Հ.-ի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Շնորհակալ ենք Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանին՝ արդարացի դատական ակտ կայացնելու համար:

Ա
Teammate

Անդրանիկ Մնացականյան

Գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Անդրանիկ Մնացականյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում: Փաստաբանի փորձառությունը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունում սկսել է 2024թ․, մինչ այդ ունեցել է դատավորի աշխատանքի երկարամյա փորձառություն` մանավորապես 2013-2017 թվականներին աշխատել…

Contact us

Է
Teammate

Էդգար Այվազյան

Գործընկեր, Փաստաբան

Էդգար Այվազյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Մասնագիտացած է նաև միգրացիոն իրավունքի ոլորտում` մասնավորապես…

Contact us

Cart

No products in the cart.