ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի և Էդգար Այվազյանի վստահորդ Գ.Հ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության, այն է՝ ապօրինի կերպով հրազեն և դրա փամփուշտներ ձեռք բերելու և պահելու համար, ինչպես նաև միջնորդություն էր ներկայացվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, ինչպես նաև դատարանի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է, իսկ Գ.Հ.-ի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը և բացակայելու արգելքը:
Շնորհակալ ենք Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանին՝ արդարացի դատական ակտ կայացնելու համար:
