Home / Cases / Քրեական գործ / Կեղծ հիվանդության հիմքով զինվորական ծառայությունից խուսափելու…

Կեղծ հիվանդության հիմքով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց արդարացնող հիմքով


P
postAdmin
13 Նոյեմբերի, 2026 1 min read
Share in f @ ⌘
Andranik Mnatsakanyan

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում դեռևս 2022 թվականից քննվող թիվ 92222422 քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Մ.Խ.-ի նկատմամբ 2025 թվականի դեկտեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցագործություն ենթադրաբար կատարելու համար և նրան մեղադրանք էր ներկայացվել այն բանի համար, թե իբր նա կեղծ հիվանդության հիմքով խուսափել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:

Հատկանշական է, որ Մ.Խ.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հիմքում դրվել էր բացառապես ենթադրյալ կեղծ հիվանդության մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից ստացված օպերատիվ գրությունը, սակայն ճիշտ իրականացված պաշտպանության և կատարված դատաբժշկական արդյունքներով ամբողջությամբ հերքվել է Մ.Խ.-ի հիվանդության կեղծ լինելու հանգամանքը և հաստատվել է, որ նա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվել է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Արդյունքում՝ 2026 թվականի հոկտեմբերի 16-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Մ.Խ.-ի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու արդարացնող հիմքով:

Ա
Teammate

Անդրանիկ Մնացականյան

Գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Անդրանիկ Մնացականյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում: Փաստաբանի փորձառությունը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունում սկսել է 2024թ․, մինչ այդ ունեցել է դատավորի աշխատանքի երկարամյա փորձառություն` մանավորապես 2013-2017 թվականներին աշխատել…

Contact us

Cart

No products in the cart.