Դեռևս 2023թ. փետրվարի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով` Ս.Գ.-ի կողմից պարտադիր զինվորական ծառայության 2022թ. ձմեռային զորակոչից խուսափելու և ՀՀ սահմանը լքելու դեպքի առթիվ:
21.04.2023թ. հսկող դատախազի կողմից որոշում էր կայացվել Ս.Գ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
10.06.2026թ. որոշմամբ Ս.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, ինչպես նաև մեղադրյալի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
2025թ. մայիս ամսից Ս.Գ.-ի շահերի պաշտպանությունը ստանձնել էր «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը, ում կողմից ներկայացված մի շարք միջնորդությունների քննարկման արդյունքում հաստատվել ու ապացուցվել է, որ Ս.Գ.-ն չունի պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն կրելու պարտականություն, հետևաբար տվյալ հանցագործության սուբյեկտ չէ: Վերոգրյալի հիման վրա քրեական վարույթով հսկող դատախազի 16.09.2026թ. որոշմամբ Ս.Գ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել է, խափանման միջոց կալանքը` վերացվել:
