2024 թվականի սեպտեմբերի 30-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց մեր գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի և Արսեն Սարդարյանի վստահորդ Ա.Հ.-ի և մյուս երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը:
Նշված քրեական գործով Ա.Հ.-ին մեղադրանք էր ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցագործության՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար:
Հրապարակված դատավճռով դատարանը Ա.Հ.-ի և քրեական գործով անցնող մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանել է փորձաշրջան:
Շնորհակալ ենք դատավոր Արմեն Շիրոյանին՝ օրինական դատավարություն անցկացնելու և մարդասիրական դատական ակտ կայացնելու համար:
Կեղծ հիվանդության հիմքով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց արդարացնող հիմքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում դեռևս 2022 թվականից քննվող թիվ 92222422 քրեական…
Կարդալ ավելին