Մեր պաշտպանյալ Յ.Բ. ՀՀ-ում ձերբակալել էին Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային հետախուզման հիման վրա: Վերջինս ՌԴ-ում մեղադրվում էր հինգ դրվագ խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և նրան պահանջում էին հանձնել համաձայն <<Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին>> 1993թ. Մինկի կոնվենցիայի: Այս գործով մեր թիմի փաստաբաններին հաջողվել է արձանագրել հաղթանակ, ինչի շնորհիվ Յ.Բ. չի հանձնվել ՌԴ: Սկզբում դատարանը մերժել է ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած՝ կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, և Յ.Բ. ազատ է արձակվել անմիջապես դատական նիստերի դահլիճից: Վերոնշյալ հաղթանակը նպաստեց հաջորդ հաղթանակին, երբ Արդարադատության նախարարությունը բավարարեց մեր կողմից ներկայացված միջնորդությունը և մերժեց Յ.Բ. ՌԴ-ին հանձնելու պահանջը: Այս գործի առանձնահատկությունն այն էր, որ մեր թիմին հաջողվեց ցույց տալ, որ ՌԴ-ում Յ.Բ.-ին ներկայացված մեղադրանքը բավարար չափով որոշակի չէ, ինչից հետևում է, որ նրան մեղսագրվող արարքի՝ ՀՀ-ում հանցագործություն լինելը հիմնավորված չէ: Նման հիմքով հանձնելու մերժումը եզակի դեպք է ՀՀ-ի պրակտիկայում:
Կատեգորիաներ
Նորություններ
Նորություններ
- LSA ընկերության փաստաբան Էդգար Այվազյանի հարցազրույցը` հանձնման (էքստրադիցիայի) հետ կապված խնդիրների վերաբերյալ
- Վարչական դատարանը վճռեց պարտավորեցնել ՊՆ-ին մեր վստահորդ զինվորական Ա. Ա-ին տրամադրել օրենքով հասանելիք բնակարանը
- Ուրախությամբ հայտնում ենք, որ LSA Law Firm-ը Legal 500 EMEA 2026 միջազգային վարկանիշի կողմից ճանաչվել է, որպես Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերություն։
- Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր վստահորդին կալանքի տակ պահելու պահանջով դատախազի բողոքը մերժվեց, իսկ օրեր անց մեր վստահորդի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն




