Home / Blog / Հոդվածներ / Ռուսաստանի Դաշնությունից եվ Ուկրաինայի Հանրապետությունից ՀՀ…

Ռուսաստանի Դաշնությունից եվ Ուկրաինայի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված ու ՀՀ-ում ապաստան հայցող անձանց խորհուրդ է տրվում մինչեվ միգրացիոն ծառայություն ապաստանի դիմում ներկայացնելը պարտադիր խորհրդակցել ոլորտում մասնագիտացած փաստաբանների հետ


P
postAdmin
5 Օգոստոսի, 2026 1 min read
Share in f @

Վերջին շրջանում բավականին շատ օտարերկրացիներ են դիմում «LSA» փաստաբանական գրասենյակ` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու հարցում իրավաբանական աջակցություն ստանալու խնդրանքով: Հատկապես մեծ է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիների թիվը` պայմանավորված նշված երկրների միջև զինված հակամարտությամբ և մի շարք այլ խնդիրներով:

«LSA» փաստաբանական գրասենյակ դիմած բոլոր անձինք ստանում են անհրաժեշտ խորհրդատվություն, մեր փաստաբանները փախստականի կարգավիճակ հայցող անձանց հետ ներկայանում են ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, մասնակցում ապաստան հայցող անձանց հետ անցկացվող հարցազրույցներին, ներկայացնում անհրաժեշտ հիմնավորումներ, միջնորդություններ, իսկ ապաստան տրամադրելու դիմումը մերժվելու դեպքում` ներկայացնում են դիմումատուի շահերը նաև ծառայության որոշումը ՀՀ վարչական դատարանում վիճարկելու գործընթացում: Բայց հաճախ ենք հանդիպում իրավիճակների, երբ ապաստան հայցող անձինք բավականին ուշ են դիմում փաստաբանի /դիմումը մերժվելուց հետո/ և հետո է պարզվում, որ կան մի շարք էական փաստարկներ ու  ապացույցներ, որոնք անհրաժեշտ էր ներկայացնել դիմումը քննարկող մարմնին և որոնց պարագայում բարձր հավանականությամբ դիմումը չէր մերժվի:

Հաշվի առնելով այս ոլորտում մեր գրասենյակի փաստաբանների հարուստ փորձը և արձանագրած հաջողությունները, կարևոր ենք համարում իրազեկել, որ ապաստան ստանալու դիմումի քննարկումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ կարգավորում ունեցող գործընթաց է, որի առաջին իսկ փուլից կարևոր է իրավաբանորեն հիմնավորված ու փաստարկված դիրքորոշման ու խնդրանքի ներկայացումը:

Նմանօրինակ իրավիճակներից խուսափելու համար «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբանները պատրաստ են իրավաբանական խորհրդատվություն տրամադրել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի  Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են դիմել` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու խնդրանքով: Մեր մասնագետների իրավաբանական աջակցությունը հնարավորություն կտա առավել հիմնավոր ու փաստարկված դիրքերից ներկայանալու այդ գործընթացում, ինչը հաջողության հասնելու առաջնային գրավականներից մեկն է:

Cart

No products in the cart.