Ինչպես ստանալ բնակության թույլտվություն Հայաստանում (աշխատանք, ներդրում, ընտանիք)

  • Գլխավոր
  • Հոդվածներ
  • Ինչպես ստանալ բնակության թույլտվություն Հայաստանում (աշխատանք, ներդրում, ընտանիք)

Հայաստանը վերջին տարիներին դարձել է ներգաղթի աճող ուղղություն՝ իր կայուն միջավայրով, զարգացող տնտեսությամբ և բարենպաստ օրենսդրությամբ։ Այստեղ բնակություն հաստատելու ցանկություն ունեցող օտարերկրացիների համար ՀՀ օրենսդրությունը տրամադրում է տարբեր ձևաչափեր՝ աշխատանքային գործունեություն, ներդրում, ընտանիքի վերամիավորում և այլ նպատակներով։

Այս հոդվածում մանրամասն կքննարկենք՝

  • Բնակության տարբեր տեսակները
  • Յուրաքանչյուրի համար պահանջվող փաստաթղթերը և ընթացակարգերը
  • Քայլ առ քայլ գործընթացը
  • Եվ վերջում՝ ինչպես կարող է LSA ընկերությունը օգնել ձեզ այս գործընթացում

Բնակության թույլտվության տեսակները

ՀՀ-ում բնակության կարգավիճակը տրվում է երեք հիմնական ձևով․

  1. Ժամանակավոր կացության կարգավիճակ – տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: 
  2. Մշտական կացության կարգավիճակ – տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: 
  3. Հատուկ կացության կարգավիճակ – 10 տարի ժամկետով, տրվում է բացառիկ դեպքերում՝ ՀՀ նախագահի հրամանագրով։

Ով կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար 

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:

Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝

  • ուսումը,
  • աշխատանքի թույլտվության առկայությունը,
  • ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը,
  • ՀՀ-ում քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը,
  • ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
  • ազգությամբ հայ լինելը,
  • օրենքով սահմանված այլ դեպքեր:

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: 

Ով կարող է դիմել մշտական կացության կարգավիճակ ստանալու համար

Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

  • ապացուցում է Հայաստանում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,
  • ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
  • ազգությամբ հայ լինելը։ 

Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: 

Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:

Պահանջվող փաստաթղթերը՝ 

  • դիմում.
  • 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.
  • անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
  • ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.
  • առողջական վիճակի մասին տեղեկանք.
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը: 

Որքան է կազմում պետական տուրքը 

ԾառայությունԴրույքաչափ
1Ժամանակավոր կացության քարտի տրամադրում (մինչև 1 տարի)105,000 ՀՀ դրամ
2Ժամանակավոր կացության քարտի երկարաձգում (մինչև 1 տարի)105,000 ՀՀ դրամ
3Մշտական կացության քարտի տրամադրում (5 տարի)140,000 ՀՀ դրամ
4Հատուկ անձնագիր (10 տարի)150,000 ՀՀ դրամ

Կացության կարգավիճակի դիմումի քննարկման ժամկետները՝ 

Դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում:

Ինչպես կարող է օգնել LSA ընկերությունը

LSA իրավաբանական ծառայությունների ընկերությունը մասնագիտացած է նաև ներգաղթի, միգրացիոն իրավունքների և օտարերկրյա անձանց օրինականացման ոլորտում։ Բնակության թույլտվություն ստանալու գործընթացը պահանջում է փաստաթղթերի ճշգրիտ պատրաստում, իրավական համապատասխանեցում և պետական մարմինների հետ ճիշտ աշխատանք։

LSA-ն կարող է ձեզ օգնել՝

  • Վերլուծելով ձեր իրավական և անձնական կարգավիճակը՝ ընտրելով ամենահարմար բնակության տարբերակը
  • Պատրաստելով և ստուգելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ թարգմանություններով և նոտարական հավաստումներով
  • Ձեզ ներկայացնելով ՀՀ Միգրացիոն և Քաղաքացիության ծառայությունում՝ ամբողջ գործընթացը համակարգելով
  • Խուսափելով մերժման ռիսկերից՝ ձեր գործը պատրաստելով ըստ օրենսդրության վերջին փոփոխությունների
  • Տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն նաև հարկային և սոցիալական հարցերի վերաբերյալ

Մենք աշխատում ենք անհատապես յուրաքանչյուր հաճախորդի հետ՝ ապահովելով վստահելի, ճշգրիտ և արագ ծառայություն։ Եթե ցանկանում եք ստանալ բնակության թույլտվություն Հայաստանում՝ անկախ նպատակից, դիմեք LSA-ին այսօր, որպեսզի սկսեք գործընթացը ճիշտ, վստահ և առանց բարդությունների։