Ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդը կմնա ազատության մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով 2025 թվականի դեկտեմբեր ամսին մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Դ.Ե.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, ինչպես նաև միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, ինչպես նաև դատարանի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է, իսկ Դ.Ե.-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը:

Շնորհակալ ենք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին՝ արդարացի դատական ակտ կայացնելու համար: