Քրեական գործով արդարացված մեր վստահորդը կստանա նաև ապօրինի կալանավորման և հետապնդման լիարժեք փոխհատուցում

  • Գլխավոր
  • Քրեական գործ
  • Քրեական գործով արդարացված մեր վստահորդը կստանա նաև ապօրինի կալանավորման և հետապնդման լիարժեք փոխհատուցում

2024թ. մայիսի 24-ին հայտնել էինք մեր վստահորդ Ա.Ղ.-ի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին /հղումը/:

Դրանից հետո փաստաբան Էդգար Այվազյանը շարունակել է միջոցներ ձեռնարկել Ա.Ղ.-ի խախտված իրավունքների վերականգման և պաշտպանության ուղղությամբ` արդարացվածին պատճառված վնասի հատուցման պահանջով հայցադիմում ներկայացնելով  դատարան:

Առաջին ատյանի դատարանը, մասնակի էր բավարարել ներկայացված հայցը` փոխհատուցելով Ա.Ղ.-ի կողմից միայն չստացած աշխատավարձը: Վերաքննիչ բողոքի ներկայացման արդյունքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2025թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ բավարարել է այն` արձանագրելով, որ արդարացվածը իրավունքի ունի ստանալ ոչ միայն աշխատավարձը, այլև անազատության մեջ գտնվելու հետևանքով կորցրած պարգևավճարը, նրան պատճառված ոչ նյութական վնասը, ինչպես նաև փաստաբանին վճարված գումարը` անկախ այն հանգամանքից, թե ով է այն վճարել /քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/6580/02/24/:

 Շնորհակալ ենք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ն.Մարգարյանին, Դ.Սերոբյանին և Գ.Խաչատրյանին` պատճառաբանաված և արդարացի դատական ակտի կայացման համար: