ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ ԵՎ ՆԱ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ

  • Գլխավոր
  • Քրեական գործ
  • ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ ԵՎ ՆԱ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ

Դեռևս 2025թ. նոյեմբերին «LSA» փաստաբանական գրասենյակ էր դիմել Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ռ.Ջ.-ն, ով ՀՀ մուտք գործելու պահին ձերբակալվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզման  մեջ գտնվելու հիմքով, սակայն նույն օրը ազատ էր արձակվել` հետախուզող երկրում նրա նկատմամբ անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոց կիրառված չլինելու հիմքով:

Ռ.Ջ.-ի իրավունքների պաշտպանությունը ստանձնելուց հետո, քննարկելով փաստաբանների կողմից ներկայացված միջնորդությունը, հետախուզողի կողմից սահմանված ժամկետում արտահանձնման գործընթաց չնախաձեռնելու հիմքով ՀՀ Դատախազությունը ապահովեց Ռ.Ջ.-ի ազատ տեղաշարժի իրավունքը` հնարավորություն տալով նրան մեկնել Հայաստանի Հանրապետությունից: Մեր վստահորդ Ռ.Ջ.-ն վերադարձավ իր քաղաքացիության երկիր: