Home / Cases / Քաղաքացիական գործ / ԱՎԵԼԻ ՔԱՆ 8.500.000 ՀՀ ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐԻ…

ԱՎԵԼԻ ՔԱՆ 8.500.000 ՀՀ ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋՈՎ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅՑՎՈՐԸ ԴԻՄԵԼ ԷՐ «LSA» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ


A
Author
19 Փետրվարի, 2026 1 min read
Share in f @

Դեռևս 26.06.2024թ. հայցվոր Գ. Ն.-ն դիմել էր ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պատասխանող Ն.Հ.-ից 8.551.728 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով (ՇԴ/0510/02/24 քաղաքացիական գործ):

Հայցադիմումի տևական քննությունից հետո 27.05.2025թ. վճռով Դատարանը մերժել էր հայցը` Հայցվորի պահանջը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Ստանալով առաջին ատյանի դատարանի դատական ակտը, հուսահատ վիճակում Հայցվորը դիմել էր մեր գրասենյակ: Նշված քաղաքացիական գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում Հայցվորի շահերի ներկայացումը ստանձնել էր «LSA» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Գուրգեն Ներսիսյանը, ում կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2026թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27․05․2025 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության։ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել փաստաբանի ներկայացրած փաստարկները` գործի նոր քննության շրջանակում ստորադաս դատական ատյանին առաջադրելով դրանք քննության առնելու պահանջ: Իսկ այդ պայմաններում գրեթե անկասկած է, որ հայցապահանջն ապացուցված չլինելու ստորադաս դատարանի բոլոր կասկածները նոր քննության շրջանակներում ենթակա կլինեն փարատման:

«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբանները հաճախակի են հաջողություններ արձանագրում այնպիսի գործերով, որոնցով երբեմն իրավիճակը գնահատվում է անելանելի, իսկ պարտությունը` անխուսափելի: Այդուհանդերձ այդպիսի հաջողությունները ուղղակի աննհնարին կլինեին առանց իրական արդարադատություն ապահովող դատավորների:

Շնորհակալություն ենք հայտնում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Հ. Ենքոյանին /նախագահող/, Տ. Նազարյանին և Ն. Կարապետյանին դատարանի դերը բարձր պահելու և որակյալ արդարադատություն ապահովելու համար:

 

 

Գ
Teammate

Գուրգեն Ներսիսյան

Գործընկեր, Փաստաբան

Գուրգեն Ներսիսյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Նա մասնագիտացված է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Փաստաբանի ճանապարհը «Էլ Էս Էյ» իրավաբանական…

Contact us

Cart

No products in the cart.