Միասնական սոցիալական ծառայությունը մեր գրասենյակի 3 վստահորդներին հրաժարվել էր նշանակել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ՝ փաստացի չհաշվելով աշխատանքային ստաժի մի զգալի հատվածը: Մեր գրասենյակի փաստաբաններ Տաթևիկ Մալխասյանի և Էդգար Այվազյանի կողմից ներկայացված հիմնավորումների արդյունքում ՀՀ վարչական դատարանը արձանագրել է, որ Միասնական սոցիալական ծառայությունը սխալ է մեկնաբանել օրենսդրական կարգավորումները, ուստի պարտավորեցրել է վերջինիս մեր վստահորդներին նշանակել իրենց հասանելիք կենսաթոշակը /վարչական գործեր թիվ ՎԴ5/0636/05/24, տես` https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071810005291 ՎԴ5/0637/05/24, տես` https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071810005289 ՎԴ5/0639/05/24 տես` https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071810005287 : Շնորհակալ ենք դատավոր Նարեկ Գասպարյանին արդարացի դատական ակտի կայացման համար:
Հաղթանակ ՀՀ վարչական դատարանում․ ՀՀ դատախազության հայցը մերժվեց հայցային վաղեմության հիմքով
Այսպես, Արարատի մարզի դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ԷԼ ԷՍ ԷՅ իրավաբանական ընկերության վստահորդ Է.Տ.-ի կողմից…
Կարդալ ավելին
