Նախկինում հայտնել էինք ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մեր գրասենյակի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է և գործն ուղարկել նոր քննության: Եվ ահա, ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Տիգրան Սանթրոսյանի, նոր քննության արդյունքներով բավարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի դեմ մեր գրասենյակի փաստաբան Վահե Մնացականյանի ներկայացրած հայցը և արձանագրել, որ անկախ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում լինելուց, հողամասի նկատմամբ Կադաստրի կոմիտեի սխալ պետական գրանցման հետևանքով խախտվել են մեր վստահորդների իրավունքները /վարչական գործ թիվ ՎԴ/5715/05/20/(տես` https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809948441): Դատարանում մեր վստահորդների շահերը ներկայացրել են փաստաբաններ Վահե Մնացականյանը և Էդգար Այվազյանը:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵՑ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ. «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԻՄՔԸ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՍԽԱԼ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՆԱՀԱՏՎԵԼ ՈՐՊԵՍ ՎՐԻՊԱԿ, ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ ՎԵՐԱՎՈՐԱԿԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ»
Դեռևս 2025թ. դեկտեմբեր ամսին «LSA» փաստաբանական գրասենյակ էր դիմել ՌԴ քաղաքացի Տ.Ս.-ն` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով…
Կարդալ ավելին
