Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, քննելով մեր գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի վստահորդ, կեղծ անձնագիր օգտագործելու և ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու մեջ մեղադրվող, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ.Գ.-ի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, մերժել է այն՝ Ֆ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրելով վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը: Շնորհակալ ենք դատավոր Մարտին Արզումանյանին՝ օրինական, մրցակցային դատավարություն անցկացնելու, ինչպես նաև բացառիկ մարդասիրական ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար:
Քրեական գործ
Նյմ 13, 2026
Կեղծ հիվանդության հիմքով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց արդարացնող հիմքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում դեռևս 2022 թվականից քննվող թիվ 92222422 քրեական…
Կարդալ ավելին