Home / Cases / Քրեական գործ / Արդարադատության նախարարությունը բավարարեց մեր կողմից ներկայացված…

Արդարադատության նախարարությունը բավարարեց մեր կողմից ներկայացված միջնորդությունը և մերժեց Յ.Բ. հանձնելու պահանջը


A
Accountant
31 Հուլիսի, 2024 1 min read
Share in f @ ⌘
ChatGPT Image Jun 16, 2026, 12 26 56 PM

Մեր պաշտպանյալ Յ.Բ. ՀՀ-ում ձերբակալել էին Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային հետախուզման հիման վրա: Վերջինս ՌԴ-ում մեղադրվում էր հինգ դրվագ խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և նրան պահանջում էին հանձնել համաձայն <<Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին>> 1993թ. Մինկի կոնվենցիայի: Այս գործով մեր թիմի փաստաբաններին հաջողվել է արձանագրել հաղթանակ, ինչի շնորհիվ Յ.Բ. չի հանձնվել ՌԴ: Սկզբում դատարանը մերժել է ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած՝ կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, և Յ.Բ. ազատ է արձակվել անմիջապես դատական նիստերի դահլիճից: Վերոնշյալ հաղթանակը նպաստեց հաջորդ հաղթանակին, երբ Արդարադատության նախարարությունը բավարարեց մեր կողմից ներկայացված միջնորդությունը և մերժեց Յ.Բ. ՌԴ-ին հանձնելու պահանջը: Այս գործի առանձնահատկությունն այն էր, որ մեր թիմին հաջողվեց ցույց տալ, որ ՌԴ-ում Յ.Բ.-ին ներկայացված մեղադրանքը բավարար չափով որոշակի չէ, ինչից հետևում է, որ նրան մեղսագրվող արարքի՝ ՀՀ-ում հանցագործություն լինելը հիմնավորված չէ: Նման հիմքով հանձնելու մերժումը եզակի դեպք է ՀՀ-ի պրակտիկայում:

Ա
Teammate

Արսեն Սարդարյան

Կառավարող գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Արսեն Սարդարյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկերը: 2014թ․-ին հիմնադրել է «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակը և մինչ օրս ղեկավարում է այն, բացառությամբ 2016թ․-ի հունվարից մինչև 2019թ․-ի փետրվար ամիսը, քանի որ այդ ժամանակահատվածում Ա.Սարդարյանը աշխատել է որպես…

Contact us

Է
Teammate

Էդգար Այվազյան

Գործընկեր, Փաստաբան

Էդգար Այվազյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Մասնագիտացած է նաև միգրացիոն իրավունքի ոլորտում` մասնավորապես…

Contact us

Cart

No products in the cart.