1. Ընդհանուր դրույթներ
1.1. Այս Գումարի վերադարձի քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») կարգավորում է LSA իրավաբանական ընկերության (այսուհետ՝ «Ընկերություն») և նրա հաճախորդների միջև ծագող գումարի վերադարձի հարցերը։
1.2. Քաղաքականությունը կիրառելի է Ընկերության կողմից մատուցվող բոլոր վճարովի իրավաբանական ծառայությունների՝ ներառյալ խորհրդատվությունը, փաստաբանական ներկայացուցչությունը, տվյալների մշակումն ու այլ վճարովի աշխատանքները, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը առանձին գրավոր պայմանագիր են կնքել։
2. Վերադարձի իրավական հիմքերը և կիրառման դեպքերը
2.1. Գումարի ամբողջական կամ մասնակի վերադարձը կարող է տրամադրվել հետևյալ դեպքերում՝
ա) հաճախորդը կնքված ծառայությունը չի սկսել, և փաստացի աշխատանք չի կատարվել;
բ) պայմանագրում կամ առանձին գրավոր համաձայնագրով նշված դեպքերում։
2.2. Գումարի վերադարձ չի կատարվում հետևյալ դեպքերում՝
ա) եթե ծառայությունն արդեն ամբողջությամբ տրամադրվել է կամ փաստացի գործարքային աշխատանքը կատարվել է;
բ) եթե հաճախորդը ինքնակամ է դադարեցնում ծառայությունը այն դեպքերում, երբ աշխատանքն արդեն կատարվել է;
գ) երբ ծառայության ընթացքը դադարեցվել է հաճախորդի գործողությունների կամ անգործության պատճառով (օրինակ՝ կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ տրամադրելը)։
3. Վերադարձի կարգը և ժամկետները
3.1. Վերադարձի պահանջը պետք է ներկայացվի գրավոր՝ Ընկերության կողմից նշված էլեկտրոնային հասցեով։ Հարկավոր է ներկայացնել հետևյալ տվյալները՝ հաճախորդի լրիվ անունը, պայմանագրի համարը (եթե առկա է), վճարված գումարի չափը և վճարման ամսաթիվը, ինչպես նաև պահանջի պատճառը։
3.2. Ընկերությունը ստանալուց հետո 14 (տասնչորս) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտը և գրավոր պատասխան է տալիս՝ հաստատման կամ մերժման մասին։
3.3. Եթե պահանջը բավարարվում է, գումարը վերադարձվում է նույն մեթոդով, որով կատարվել է վճարումը։Գումարի վերադարձը իրականացվում է 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում։
3.4. Վերադարձվող գումարից կարող են հանվել և (կամ) հաշվանցվել արդեն իսկ կատարված աշխատանքների արժեքը, փաստացի ծախսերը և նախնական պայմանավորված վճարները, եթե այդպիսիք կատարվել են:
4. Մասնակի վերադարձ
4.1. Եթե ծառայությունը մասամբ է մատուցվել, վերադարձվող գումարի չափը որոշվում է՝ հաշվի առնելով արդեն կատարած աշխատանքների ծավալը և պատվիրատուի ու Ընկերության միջև գործող պայմանագրային դրույթները։
4.2. Մասնակի վերադարձի հաշվարկը կատարվում է փաստացի կատարված աշխատանքի արժեքի հիման վրա և Ընկերության պատասխան նամակում նշվում է գումարի վերադարձի ժամկետը:
5. Փոխհատուցում և իրավունքներ
5.1. Գումարի վերադարձը, ըստ այս Քաղաքականության, չի ազատում կողմերից ոչ մեկին պայմանագրով սահմանված այլ պարտավորություններից, եթե միայն կողմերը գրավոր ձևով չհամաձայնեն այլ պայմանների վերաբերյալ։
6. Փոփոխություններ Քաղաքականության մեջ
6.1. Ընկերությունը իրավունք ունի ժամանակ առ ժամանակ վերանայել այս Քաղաքականությունը։ Վերջին փոփոխություններն ուժի մեջ են մտնում այն պահից, երբ դրանք հրապարակվում են Ընկերության կողմից Կայքում կամ հաղորդվում են հաճախորդին։
6.2. Երբ հաճախորդը շարունակում է օգտվել ծառայություններից, ապա համարվում է, որ հաճախորդը ընդունում է փոփոխված պայմանները։
7. Հետադարձ կապ և հաղորդակցություն
7.1. Վերադարձի պահանջներն ու հարցումները պետք է ուղարկել պայմանագրում նշված էլ. հասցեով։
7.2. Անհրաժեշտության դեպքում Ընկերությունը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ պարզաբանումներ։
