22 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

  • Գլխավոր
  • Վարչական գործ
  • 22 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

2024 թվականի ապրիլի 25-ին LSA ընկերության (փաստաբան՝ Արփինե Գևորգյան) վստահորդ Գ․Պ․-ի անունից հայց էր ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ կառուցապատող ընկերության։ Հայցը ներկայացվել էր գումարի բռնագանձման պահանջով՝ մեր ընկերության վստահորդ Գ.Պ.-ի բնակարանը հանձնելու ժամկետների ուշացման համար։

2025 թվականի նոյեմբերի 04-ին դատարանը բավարարեց մեր ներկայացրած հայցը։ Արդյունքում, կառուցապատողը մեր վստահորդին կվճարի ավելի քան 22 միլիոն ՀՀ դրամ՝ Գ.Պ.-ի բնակարանը հանձնելու ժամկետների ուշացման համար։ (Տես գործ թիվ ԵԴ2/3230/02/24)

Շնորհակալությունն ենք հայտնում դատավոր Սերինե Խաչատրյանին՝ հերթական անգամ օրինակելի դատավարություն անցկացնելու և արդարացի դատական ակտ կայացնելու համար