Ո՞վ ենք մենք
Երկար տարիների փորձ ունեցող հավաստագրված փաստաբաններ
«ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունը, որի ամբողջական անվանումը «Իրավունքի և Ռազմավարության Խորհրդատուներ» է, արդեն ավելի քան 10 տարի մատուցում է իրավաբանական ծառայություններ: Այս տարիների ընթացքում ընկերությունը ամուր և բարձր դիրք է գրավել Հայաստանի փաստաբանական գրասենյակների շարքում։ Հաճախորդների մոտ վստահությունն ու բարձր վարկանիշը ընկերության գլխավոր արժեքներն են:
Որպես «ԵՎՐՈՊԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» անդամ՝ «ԷԼ ԷՍ ԷՅ» ընկերությունը մատուցում է եվրոպական չափանիշներին համապատասխանող որակի իրավաբանական ծառայություններ:
Ընկերության տարբերանշանում պատկերված շախմատային ձին խորհրդանշում է հաճախորդների ներկայացման գործընթացում ոչ ստանդարտ և հնարամիտ քայլեր կատարելու գաղափարը՝ քայլեր, որոնք կարող են կտրուկ փոխել գործի ընթացքը հօգուտ հաճախորդի՝ այսպես կոչված «քայլ ձիով»:
«ԷԼ ԷՍ ԷՅ»-ն ունի որակյալ իրավաբանների մեծ թիմ, որոնք մասնագիտացած են իրավունքի տարբեր ոլորտներում և մատուցում են ծառայություններ իրավունքի գրեթե բոլոր ոլորտներում: Կորպորատիվ/բիզնես հաճախորդների մշտական սպասարկման համար մեր ընկերությունը տրամադրում է նաև հաշվապահական ծառայություններ, որոնք մատուցվում են հարկային հաշվառման ոլորտի լավագույն մասնագետների կողմից:
Մեր մասնագետները
Գործնական օրինակներ
Վիրավորանք և զրպարտություն․ ինչպե՞ս պաշտպանել Ձեր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը
Ձեր մասին տարածվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություննե՞ր, սոցիալական ցանցերում հրապարակվել են վիրավորական արտահայտություննե՞ր, թե՞ անհիմն…
Կարդալ ավելին
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ԴԵՄ. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ 2 ՇԱԲԱԹՈՒՄ
Շինարարության ժամկետների խախտումը չի կարող մնալ անհետևանք։ ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի 04.11.2026թ. վճռով ամբողջությամբ բավարարվել է LSA…
Կարդալ ավելին
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵՑ ՊԵԿ-Ի ՍՏՈՒԳՄԱՆ ԱԿՏԸ, ՈՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԷՐ ՇՈՒՐՋ 2.9 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
2026 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դիլբարյանի, բավարարել է «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակի վստահորդ…
Կարդալ ավելին