Մեր մասին
«ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունը, որի ամբողջական անվանումը «Իրավունքի և Ռազմավարության Խորհրդատուներ» է, արդեն ավելի քան 10 տարի մատուցում է իրավաբանական ծառայություններ:
Այս տարիների ընթացքում ընկերությունը ամուր և բարձր դիրք է գրավել Հայաստանի փաստաբանական գրասենյակների շարքում։ Հաճախորդների մոտ վստահությունն ու բարձր վարկանիշը ընկերության գլխավոր արժեքներն են:
Որպես «ԵՎՐՈՊԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» անդամ՝ «ԷԼ ԷՍ ԷՅ» ընկերությունը մատուցում է եվրոպական չափանիշներին համապատասխանող որակի իրավաբանական ծառայություններ:
Ընկերության տարբերանշանում պատկերված շախմատային ձին խորհրդանշում է հաճախորդների ներկայացման գործընթացում ոչ ստանդարտ և հնարամիտ քայլեր կատարելու գաղափարը՝ քայլեր, որոնք կարող են կտրուկ փոխել գործի ընթացքը հօգուտ հաճախորդի՝ այսպես կոչված «քայլ ձիով»:
«ԷԼ ԷՍ ԷՅ»-ն ունի որակյալ իրավաբանների մեծ թիմ, որոնք մասնագիտացած են իրավունքի տարբեր ոլորտներում և մատուցում են ծառայություններ իրավունքի գրեթե բոլոր ոլորտներում:
Կորպորատիվ/բիզնես հաճախորդների մշտական սպասարկման համար մեր ընկերությունը տրամադրում է նաև հաշվապահական ծառայություններ, որոնք մատուցվում են հարկային հաշվառման ոլորտի լավագույն մասնագետների կողմից:
Գործընկերներ
Գործունեության ոլորտներ
«ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունը տրամադրում է համապարփակ իրավաբանական ծառայություն՝ ներառելով պահանջների լայն սպեկտոր: Մեր հմուտ իրավաբանների թիմը պատրաստ է լուծելու ձեզ անհրաժեշտ յուրաքանչյուր խնդիր։
Մեր Թիմը
«Էլ Էս Էի» ընկերությունում աշխատում են բարձրակարգ իրավաբանների թիմ, ովքեր մեծ նվիրվածությամբ պաշտպանում են մեր հաճախորդների իրավունքները:
Բարձրակարգ իրավաբանական և հաշվապահական ծառայություններ Հայաստանում
Ողջույն հարգելի այցելու, Էլ Էս Էի փաստաբանական գրասենյակը 10 տարուց ավելի է, ինչ բարձր որակի իրավաբանական և հաշվապահական ծառայություններ է մատուցում Երևան քաղաքում և Հայաստանի մարզերում։Տարբեր ոլորտներում մասնագիտացած և փորձառու իրավաբանների և հաշվապահների միավորումը մեկ թիմում հնարավորություն է տալիս մեզ փոխանցված խնդիրները բազմակողմանի ուսումնասիրության ենթարկել, գտնել լավագույն մարտավարությունը և նվազեցնել հետագա ռիսկերը։
Բազմաթիվ հաջողված գործեր
Պրոֆեսիոնալ իրավաբաններ
Ավելի քան 10 տարվա փորձ
Նորություններ
Տեղեկացեք վերջին իրավաբանական նորություններին, գործերի թարմացումներին և ոլորտի միտումներին «Նորություններ» բաժնում։
- 6 Փետրվարի, 2026
Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր վստահորդն ազատվեց կալանքից
- 3 Փետրվարի, 2026
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ. ԱՎԵԼԻ ՔԱՆ 556.000.000 ՀՀ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՀԻՄՔՈՎ
- 26 Հունվարի, 2026
ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ ԵՎ ՆԱ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ
- 26 Հունվարի, 2026
Իրավական ռիսկերը Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների համար
- 16 Հունվարի, 2026
Վկայի, ձերբակալվածի (կասկածյալի) և մեղադրյալի միջև տարբերությունը Հայաստանի օրենսդրության համաձայն
- 16 Հունվարի, 2026






