2025թ. հոտեմբերի 15-ին, ժամը 18:30-ին, Courtyard by Marriott Yerevan-ի կոնֆերանս դահլիճում տեղի կունենա «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբանների և գործարար հատվածի հետ հանդիպումը` իրավական դասընթացի շրջանակում:
Օրակարգ՝
| ՀՀ | ԵՆԹԱԹԵՄԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ | ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄ ԵՎ ԶԵԿՈՒՅՑԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ | ԶԵԿՈՒՑՎՈՂ ԹԵՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
| 1 | Բացման խոսք | Արսեն Սարդարյան | 18։30 5 րոպե | — |
| 2 | Բիզնես գործունեության ընթացքում հաճախակի հանդիպող իրավաբանական խնդիրներ, գործարարի կողմից կնքվող պայմանագրերի ռիսկերի ճիշտ գնահատման և նվազեցման հարցեր՝ Բիզնեսի հիմնադրման և/կամ զարգացման գործընթացում գործընկերների հետ հարաբերությունների գրագետ կարգավորում,Ընկերության և աշխատակիցների հարաբերությունների ճշգրիտ կարգավորում,Ընկերությունների միջև պայմանագրային հարաբերությունների ճշգրիտ կարգավորում։ | Նահապետ Սուքիասյան Արսեն Սարդարյան | 18։35 30 րոպե | 19։05 10 րոպե |
| 3 | Քաղաքացիական և վարչական գործերով դատարանում գործարարի շահերի արդյունավետ պաշտպանության մեխանիզմները։ | Էդգար Այվազյան Արփինե Գևորգյան | 19։15 30 րոպե | 19։45 10 րոպե |
| Սուրճի ընդմիջում` | 19։55 15 րոպե | |||
| 4 | Տնտեսական գործունեության ոլորտում հարկային և քրեական քաղաքականության մերօրյա տեսական և գործնական հիմնախնդիրները՝ Հարկային ենթադրյալ խախտումների արհեստական քրեականացման, գործարարների կալանավորման, գործունեության վայրերի, պահեստների ապօրինի կապարակնքման, գույքերի և հաշիվների արգելադրման, թվային տեղեկատվություն պարունակող սարքերի, համակարգիչների, էլեկտրոնային կրիչների առգրավման, տնտեսական գործունեության փաստացի սահմանափակման կամ դադարեցման արատավոր պրակտիկայի դեմ իրավական պայքարի հարցեր։ | Գուրգեն Ներսիսյան Անդրանիկ Մնացականյան | 20։10 40 րոպե | 20։50 20 րոպե |
| 6 | Նեթվորքինք, կարճ անհատական խորհրդատվության հնարավորություն | Բոլոր փաստաբանների մասնակցությամբ | 21։10 40 րոպե | |
| 7 | Միջոցառման ամփոփում | Արսեն Սարդարյան | 21։50 10 րոպե | |




