«Լոու Ընդ Սթրաթեջի Ըդվայսրս» և «Intcolaw Partners Shanghai»համագործակցության հուշագիր կնքեցին

  • Գլխավոր
  • Հոդվածներ
  • «Լոու Ընդ Սթրաթեջի Ըդվայսրս» և «Intcolaw Partners Shanghai»համագործակցության հուշագիր կնքեցին

Վերջերս, Հայաստանում իրավաբանական ծառայություններ մատուցող «Լոու Ընդ Սթրաթեջի Ըդվայսրս» ՍՊԸ-ն («ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունը) և Չինաստանում իրավաբանական ծառայություններ մատուցող «Intcolaw Partners Shanghai» ընկերությունը քննարկումների արդյունքում կնքեցին համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն է՝ երկու երկրների՝ Հայաստանի և Չինաստանի հաճախորդներին տրամադրել բարձրորակ և արդյունավետ իրավաբանական աջակցություն՝ կապված մյուս երկրում առաջացած իրավաբանական հարցերի ու գործարքների հետ։

Այսպես «ԷԼ ԷՍ ԷՅ» ընկերությունը այսուհետ Չինաստանի հետ առնչվող իրավաբանական խնդիրներով իր հաճախորդներին առաջարկում է «Intcolaw Partners Shanghai» ընկերության ծառայությունները:

«Intcolaw Partners Shanghai»-ն լիարժեք ծառայություններ մատուցող հեղինակավոր իրավաբանական ընկերություն է, որը գտնվում է Շանհայում` Չինաստանում, ինչպես նաև գրասենյակներ ունի Պեկինում և Հոնկոնգում: Ընկերության թիմը բաղկացած է ավելի քան 50 կայուն, պրոֆեսիոնալ, փորձառու և արդյունավետ փաստաբաններից, որոնց մեծ մասը համալրված է նաև կրկնակի կամ բազմակի մասնագիտական որակավորումներով՝ այդ թվում՝ որպես հավաստագրված հանրային հաշվապահներ, հարկային խորհրդատուներ, արժեթղթերի վերլուծաբաններ և արտոնագրված մասնագետներ:

«Intcolaw Partners Shanghai»-ի հիմնական գործունեության ոլորտներն են՝ տարբեր երկրներում առնչվող իրավաբանական ծառայությունները, կորպորատիվ և առևտրային իրավունքը, մտավոր սեփականությունը և միջազգային վեճերի կարգավորումը։

Ընկերությունը վարել է բազմաթիվ նշանակալի գործեր, որոնք ճանաչվել են ազգային և տարածաշրջանային իշխանությունների կողմից, այդ թվում՝

  • «Մետաքսի ճանապարհի լավագույն 10 վեճերի կարգավորման գործերից մեկը» Չինաստանում
  • «Մտավոր սեփականության դատական պաշտպանության 10 լավագույն գործերը»՝ Շանհայի վերաքննիչ դատարանի կողմից
  • «Շանհայի լավագույն 10 հեղինակային իրավունքի գործերից մեկը»
  • Հանգչժոուի միջազգային առևտրային դատարանում քննվող առաջին գործը
  • «Չինաստանի լավագույն 10 պայմանագրային վեճերի գործերից մեկը» և այլն։

«Intcolaw Partners Shanghai» ընկերույունը հպարտ է սպասարկել բազմազան հաճախորդային բազա, այդ թվում՝ Չինաստանում գրանցված ընկերություններ, խոշոր արտասահմանյան ներդրումներով ձեռնարկություններ և պետական կորպորացիաներ: Նշանավոր հաճախորդներից են՝ HAIER, Clarivate, AON, Lutron, Fluke, Widex, Korn Consult, Solea AG և այլք։

Հիմնվելով «հաճախորդը առաջին հերթին» սկզբունքի վրա՝ «Intcolaw Partners Shanghai» ընկերությունը պարտավորվում է խորապես հասկանալ տնտեսության գործունեության և իրավական համակարգերի տրամաբանությունը՝ ապահովելու հաճախորդների համար հնարավոր առավելագույն օրինական շահերը, միաժամանակ խթանելով կայուն բիզնեսի զարգացում և սոցիալական համագործակցություն։

Միջազգային գործարքների և գլոբալ շարժունակության խթանման խորքային փորձով՝ «Intcolaw Partners Shanghai» ընկերությունը ակտիվորեն զարգացնում է ռազմավարական համագործակցություններ ամբողջ աշխարհում ճանաչված և վստահելի իրավաբանական ընկերությունների հետ՝ համատեղ արձագանքելու միջազգային հաճախորդների փոփոխվող կարիքներին և սպասումներին։

Համաձայնագրի շրջանակներում ընկերությունները փոխադարձ աջակցություն են ցուցաբերելու իրավաբանական հարցերում, հատկապես`

  • Պայմանագրերից բխող ռիսկերի գնահատում Հայստանի և Չինաստանի ընկերություններ միջև
  • Կոնտրագենտ ընկերությունների վճարունակության ստուգում
  • Դատական պրոցեսների նախաձեռնման հեռանկարի վերլուծություն
  • Դատական պրոցեսների վարում
  • Ապրանքային նշանի գրամցում, մտավոր սեփականությանը առնչվող այլ ծառայություններ
  • Քրեական գործերով տուժող ընկերությունների շահերի ներկայացուցչություն
  •  Այլ իրավաբանական ծառայությունների մատուցում։

Վստահ ենք, որ այս համագործակցությունը կարող է շատ օգտակար և արդյունավետ գործիք հանդիսանալ հայ-չինական առևտրաշրջանառության աճի պայմաններում։ Այն կարևոր քայլ է՝ էապես նվազեցնելու գործարարների առջև կանգնած իրավաբանական բարդություններն ու ռիսկերը։