Արդարադատության նախարարությունը բավարարեց մեր կողմից ներկայացված միջնորդությունը և մերժեց Յ.Բ. հանձնելու պահանջը

The-Ministry-of-Justice-granted-our-motion

Արդարադատության նախարարությունը բավարարեց մեր կողմից ներկայացված միջնորդությունը և մերժեց Յ.Բ. հանձնելու պահանջը

Մեր պաշտպանյալ Յ.Բ. ՀՀ-ում ձերբակալել էին Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային հետախուզման հիման վրա: Վերջինս ՌԴ-ում մեղադրվում էր հինգ դրվագ խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և նրան պահանջում էին հանձնել համաձայն <<Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին>> 1993թ. Մինկի կոնվենցիայի: Այս գործով մեր թիմի փաստաբաններին հաջողվել է արձանագրել հաղթանակ, ինչի շնորհիվ Յ.Բ. չի հանձնվել ՌԴ: Սկզբում դատարանը մերժել է ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած՝ կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, և Յ.Բ. ազատ է արձակվել անմիջապես դատական նիստերի դահլիճից: Վերոնշյալ հաղթանակը նպաստեց հաջորդ հաղթանակին, երբ Արդարադատության նախարարությունը բավարարեց մեր կողմից ներկայացված միջնորդությունը և մերժեց Յ.Բ. ՌԴ-ին հանձնելու պահանջը: Այս գործի առանձնահատկությունն այն էր, որ մեր թիմին հաջողվեց ցույց տալ, որ ՌԴ-ում Յ.Բ.-ին ներկայացված մեղադրանքը բավարար չափով որոշակի չէ, ինչից հետևում է, որ նրան մեղսագրվող արարքի՝ ՀՀ-ում հանցագործություն լինելը հիմնավորված չէ: Նման հիմքով հանձնելու մերժումը եզակի դեպք է ՀՀ-ի պրակտիկայում:
Կարդալ ավելին
The-rights-of-our-client-Haybusak-Clinic

Մեր վստահորդ «Հայբուսակ Կլինիկա» ՍՊ ընկերության իրավունքները վերականգնվեցին բիզնեսի ոլորտում

LSA իրավաբանական գրասենյակի փաստաբաններ Էդգար Այվազյանի և Տաթևիկ Մալխասյանի ջանքերի շնորհիվ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է «Հայբուսակ Կլինիկա» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ «ԱՐՏ ՊՐՈՖԱՅԼՍ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և վճռել է հօգուտ «Հայբուսակ Կլինիկա» ՍՊ ընկերության բռնագանձել 3.690.000 ՀՀ դրամ:
Կարդալ ավելին
The-Prosecutors-Office-has-stopped-the-criminal-prosecution

Դատախազությունը դադարեցրեց քրեական հետապնդումը՝ արարքը կատարած չլինելու հիմքով

LSA փաստաբան Արսեն Սարդարյանի ջանքերի շնորհիվ դատախազության կողմից թիվ 43155720 քրեական վարույթով Բ.Մ.-ի և Դ.Բ.-ի նկատմամբ դադարեցվեց հանրային քրեական հետապնդումը՝ վերջիններիս կողմից, համապատասխան, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված և մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով և նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվեց:
Կարդալ ավելին
ընտանեկան բռնություն

Ընտանեկան բռնության կանխարգելումը և ձեր իրավական պաշտպանությունը

Ընտանեկան բռնությունը այսօր լայնորեն տարածված լրջագույն սոցիալական խնդիր է, որը խաթարում է ոչ միայն անհատի, այլև ընտանիքի, հետևաբար նաև պետության ներքին կյանքի բարեկեցությունն ու առողջությունը։ Այն չի ճանաչում սեռ, տարիք կամ սոցիալական կարգավիճակ՝ վտանգի ենթարկելով ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց։
Կարդալ ավելին

«Ավտոներկրողների միության» սեփականատիրոջ վիճակը ծանր է. ինչ է կատարվում նրա կալանավորման գործով

LSA փաստաբանական գրասենյակի տնօրեն Արսեն Սարդարյանի հարցազրույցը «Ավտոներկրողների միություն» ընկերության սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանի գործով:
Կարդալ ավելին
Cart

No products in the cart.