Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դատալսումների ժամանակ մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի վստահորդ` ծանր հանցագործության /ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետեր/ կատարման մեջ մեղադրվող` Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ս.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինեց այլընտրանքային խափանման միջոցներով` տնային կալանքով, գրավով և բացակայելու արգելքով/տես ԵԴ1/2719/01/24 համարի քրեական գործը https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=48976645947682193/:
Դատարանը խափանման միջոցի փոփոխման հարցը քննարկելիս հատուկ գնահատման արժանացրեց արդեն իսկ հետազոտված ապացույցներրի բովանդակությունը, ինչի համար շնորհակալ ենք դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ արդարացի և պատճառաբանված որոշման կայացման համար: