Արհեստավարժ պաշտպանություն, սկզբունքային դատավոր և մեղադրյալին կալանավորելու մերժված միջնորդություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անցման դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթով մեր վստահորդ, հիշյալ նախարարության ստորաբաժանման ղեկավար Ա.Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանի 01.02.2024թ. որոշմամբ մերժվել է և մեղադրյալի նկատմամբ ընտրվել է «տնային կալանք» խափանման միջոցը: