LSA փաստաբան Արսեն Սարդարյանի ջանքերի շնորհիվ դատախազության կողմից թիվ 43155720 քրեական վարույթով Բ.Մ.-ի և Դ.Բ.-ի նկատմամբ դադարեցվեց հանրային քրեական հետապնդումը՝ վերջիններիս կողմից, համապատասխան, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված և մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով և նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվեց:
Ընտանեկան բռնությունը այսօր լայնորեն տարածված լրջագույն սոցիալական խնդիր է, որը խաթարում է ոչ միայն անհատի, այլև ընտանիքի, հետևաբար նաև պետության ներքին կյանքի բարեկեցությունն ու առողջությունը։ Այն չի ճանաչում սեռ, տարիք կամ սոցիալական կարգավիճակ՝ վտանգի ենթարկելով ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, քննելով մեր գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի վստահորդ, կեղծ անձնագիր օգտագործելու և ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու մեջ մեղադրվող, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ.Գ.-ի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, մերժել է այն՝ Ֆ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրելով վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը: Շնորհակալ ենք դատավոր Մարտին Արզումանյանին՝ օրինական, մրցակցային դատավարություն անցկացնելու, ինչպես նաև բացառիկ մարդասիրական ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար:
Արդարադատության հանդեպ հավատը չկորցնելով՝ փաստաբան Արսեն Սարդարյանը երկար ժամանակ պայքարում էր արդարադատության հասնելու համար և, ի վերջո, Սյունիքի Մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, արդարացրեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Բորիս Բախշիյանին: