Հանրահայտ «1-C» առևտրային ծրագրի բովանդակությունը պաշտպանության կողմից գաղտնի պահելու պրակտիկան վերջապես վերացվեց՝ դատախազությունը բավարարեց փաստաբանի բողոքը
Վերջին շրջանում ակնհայտորեն նկատվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի ակտիվացում, որի շրջանակում հաճախակի ենք առնչվում տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից «1-C» առևտրային տեղեկատվական ծրագրի օգտագործման և դրանց տվյալները նախաքննության շրջանակում ուսումնասիրության առարկա դառնալու դեպքերի հետ։