Կալանքից ազատվել է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը

A-person-accused-of-committing-an-especially-serious-crime

Կալանքից ազատվել է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը

Ծանրացուցիչ հանգամանքներում սպանության մեջ մեղադրվող մեր պաշտպանյալ Ա.Ա.-ն ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 23.01.2024թ. որոշմամբ ազատ է արձակվել կալանքից և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Դրական է, որ թեկուզ դանդաղ տեմպերով, բայց դատաիրավական համակարգի մշակույթ է ներթափանցում այն կարևորագույն մոտեցումը, որ մեղսագրվող արարքի ծանրությունը ինքնին խոչընդոտ չէ դատական պաշտպանության իրավունքի իրացման փուլում անձին ազատության մեջ պահելու համար:
Կարդալ ավելին
the-Acquitted-Defendant-Also-Received-Monetary-Compensation

Մեր փաստաբանների ջանքերի շնորհիվ արդարացված մեղադրյալը ստացավ նաև դրամական փոխհատուցում 40 օր տևողությամբ արգելանքի տակ գտնվելու համար:

ՀՀ դատաիրավական պրակտիկայում աստիճանաբար ձևավորվել է կայուն պրակտիկա՝ քրեական վարույթով արդարացված անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Մոտ երկու տարի առաջ քրեական գործով արդարացված մեր վստահորդ Ռ.Փ.-ն շուրջ 40 օր գտնվել էր կալանքի տակ, մի քանի ամիս կիրառվել էր խափանման միջոց բացակայելու արգելքը, բացի դրանցից՝ նրա տանը կատարվել էր նաև խուզարկություն՝ այդ կերպ սահմանափակելով բնակարանի անձեռնմխելիության նրա իրավունքը:
Կարդալ ավելին
The-Anti-Corruption-Court-of-the-RA-rejected-the-motion

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժեց մեր վստահորդի նկատմամբ ներկայացված կալանավորման միջնորդությունը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արաբկիր թաղապետարանի ենթադրյալ չարաշահումների գործով անցնող, ծանր հանցագործության մեջ մեղադրվող (առանձնապես խոշոր չափերի խարդախության) մեր վստահորդ Հ.Գ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը:
Կարդալ ավելին
The-Latest-Victory-of-the-LSA-Law-Office

LSA գրասենյակի հերթական հաղթանակը, կալանքը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով

2024 թվականի հուլիս ամսին մեզ էր դիմել մեղադրյալ Ա.Հ.-ն իր դեմ քննվող քրեական գործի շրջանակներում իր շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։
Կարդալ ավելին

Արսեն Սարդարյանը մասնակցեց «Մանթաշյանց» բիզնես ակումբի մասնաճյուղի բացմանը Նիդերլանդներում և Բելգիայում

Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջերս մեր ընկերության կառավարող գործընկեր Արսեն Սարդարյանը մասնակցեց «Մանթաշյանց» բիզնես ակումբի 18-րդ մասնաճյուղի բացմանը Նիդերլանդներում և Բելգիայում: Այս նշանակալի իրադարձությունը միավորեց տարբեր ոլորտների առաջատար հայ ձեռնարկատերերին՝ ստեղծելով արդյունավետ միջավայր համագործակցության համար:
Կարդալ ավելին

Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր վստահորդ Բ.Բ.-ի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոցների համակցություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Բ.Բ.-ին 2024 թվականի հոկտեմբերի 11-ին մեղադրանք է ներկայացվել 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ծանր, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցագործությունների, այն է՝ պաշտոնատար անձի կողմից հովանավորչության համար կաշառք ստանալու և պաշտոնատար անձի կողմից շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոց չձեռնարկելու համար:
Կարդալ ավելին