Ընդհանուր իրավասության դատարանը ավելի քան հինգ ամիս շարունակ անձին պահել է անազատության մեջ՝ չունենալով քննիչի այդ միջնորդությունները քննարկելու իրավունք; վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանին բողոքը։
«LSA» փաստաբանական գրասենյակը ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով Ա.Դ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը ապօրինի երկարացնելու և այդ վարույթի շրջանակում արձանագրված իրավական մյուս խնդիրներին անդրադարձել էր դեռևս 26.04.2024թ.