Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերականգնեց մեր վստահորդի խախտված սեփականության իրավունքը՝ ժառանգված բնակարանի նկատմամբ

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերականգնեց մեր վստահորդի խախտված սեփականության իրավունքը՝ ժառանգված բնակարանի նկատմամբ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննված թիվ ԵԴ/57083/02/21 քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանը բավարարել էր մեր վստահորդի դեմ ներկայացված հայցը և հայցվորին ճանաչել փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ` անվավեր ճանաչելով մեր վստահորդ Ա.Բ.-ի սեփականության իրավունքի ¾-ի պետական գրանցումը: Ինչպես նաև մերժել էր մեր կողմից ներկայացված հակընդդեմ հայցը գույքը ապօրինի տիրապետողին բնակարանից վտարելու վերաբերյալ։
Կարդալ ավելին

Դատարանը որոշեց վտարել մեր վստահորդի հողամասն ապօրինի տիրապետող անձանց

Կոտայքի մարզի բնակիչը հայցադիմում էր ներկայացրել մեր վստահորդ Է.Տ.-ի դեմ` ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջով: Է.Տ.-ի շահերի պաշտպանությունն ստանձնել է մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանը, ում կողմից ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում` մեր վստահորդի հողամասն ապօրինի զավթած անձանց այդտեղից վտարելու պահանջի մասին:
Կարդալ ավելին

Արդարադատության Ինդեքս

«ԷԼ ԷՍ ԷՅ» ընկերությունը մեկնարկում է նոր հաղորդաշար՝ «Արդարադատության Ինդեքս» անվամբ։ Հաղորդումների ընթացքում «ԷԼ ԷՍ ԷՅ» գրասենյակի իրավաբանները հանրությանը կներկայացնեն իրենց դատական պրակտիկայից հետաքրքիր գործեր և կփորձեն ավելի ճանաչելի դարձնել դատական իշխանությունը՝ ներկայացնելով ինչպես բացասական, այնպես էլ դրական կարծիքներ:
Կարդալ ավելին

Ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդը կմնա ազատության մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով 2025 թվականի դեկտեմբեր ամսին մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Դ.Ե.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, ինչպես նաև միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Կարդալ ավելին

Հաղթանակ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հրաժարվել էր կարճել համատեղ սեփականության իրավունքով մեր վստահորդ Հ.Պ.-ին պատկանող գույքի վրա կիրառված արգելանքները: Արդյունքում մյուս սեականատիրոջ կողմից հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական վարույթները կարճելուն պարտավորեցնելու մասին: Տվյալ գործի շրջանակներում Հ.Պ.-ն ներգրավվել է երրորդ անձ, իսկ նրա շահերը դատարանում ներկայացրել են մեր գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանը և Էդգար Այվազյանը:
Կարդալ ավելին