Դատարանը մերժեց մեր վստահորդի նկատմամբ կալանք կիրառելու քննիչի միջնորդությունը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, քննելով մեր գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի վստահորդ, ծանր հանցագործության /ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մաս/ մեջ մեղադրվող Դ.Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, մերժեց այն՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ` տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք:






