ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Բ.Բ.-ին 2024 թվականի հոկտեմբերի 11-ին մեղադրանք է ներկայացվել 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ծանր, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցագործությունների, այն է՝ պաշտոնատար անձի կողմից հովանավորչության համար կաշառք ստանալու և պաշտոնատար անձի կողմից շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոց չձեռնարկելու համար:
Մեր վստահորդ Ի.Մ.-ի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ երկու դրվագներով: Առաջադրված մեղադրանքները ձևական փոխելուց հետո վարույթն իրականացնող մարմինը կրկին կալանավորման ակնհայտ անհիմն միջնորդություն էր ներկայացրել:
2024 թվականի հոկտեմբերի 7-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժեց մեր վստահորդ Շ.Կ.-ի նկատմամբ քննիչի կողմից ներկայացված կալանավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը, ով մեղադրվում էր կեղծ փաստաթղթերով ՀՀ սահմանը հատելու մեջ:
2024 թվականի սեպտեմբերի 30-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց մեր գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի և Արսեն Սարդարյանի վստահորդ Ա.Հ.-ի և մյուս երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը:
2020թ.-ից ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվում է մեր վստահորդներ Ա.Ա.-ի և Ա.Ս.Ա-ի կողմից խմբով սպանություն կատարելու և խմբով զենք ու զինամթերք ձեռք բերելու, պահելու ենթադրյալ հանցանքների կապակցությամբ հարուցված քրեական գործը՝ նախատեսված 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեղադրյալներից Ա.Ա.-ն անազատության մեջ է ավելի քան 5 տարի, իսկ Ա.Ս.Ա-ն՝ ավելի քան 2 տարի: