Քրեական գործ

Առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվողմեր վստահորդն ազատվեց կալանքից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի և Էդգար Այվազյանի վստահորդ Ե.Բ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործության, այն է՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, նախաքննություն իրականացրած քննիչի և հսկողություն իրականացնող դատախազի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Կարդալ ավելին

Խմբով սպանություն կատարելու մեջ մեղադրվողներից մեկը արդարացվեց, իսկ մյուսը (արարքը վերավորակվելուց հետո) դատապարտվեց սանկցիայով նախատեսված նվազագույն պատժաչափի՝ ութ տարի ժամկետով ազատազրկման ՀՀ

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներ Ա.Ա.-ն և Ա.Ս.Ա-ն մեղադրվում էին մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և խմբով զենք ձեռք բերելու ու պահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների կատարման մեջ: «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Էդգար Այվազյանի ու Գուրգեն Ներսիսյանի՝ մոտ մեկ տարի տևած համառ աշխատանքի արդյունքում...
Կարդալ ավելին

LSA գրասենյակի հաղթանակների շարքը. թվով 4 մեղադրյալների կալանքը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով

2024 թվականի հունիսից մինչև նոյեմբեր ամիս ընկած տարբեր ժամանակահատվածներում մեր գրասենյակ են դիմել միևնույն քրեական գործով անցնող օտարերկրյա քաղաքացիներ Բ.Ֆ.-ն, Ֆ.Է.-ն, Է.Ֆ.-ն և Մ.Օ.-ն՝ իրենց շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։ Նշված քրեական գործով մեղադրյալներին մեղադրանք էր ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու, հանցավոր կազմակերպության ղեկավարի առաջադրանքով իրավաբանական անձ համարվող ընկերությունների ապօրինի գործունեությանն օժանդակելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:
Կարդալ ավելին

Կալանքի միջնորդության մերժում ՀՀ հակակոռուպցիոն դատարանում

Փաստաբան Էդգար Այվազյանի ջանքերով՝ մեր վստահորդ Թ.Ղ.-ի կալանքը կփոխարինվի տնային կալանքով և երկրից բացակայելու արգելքով։ Շնորհակալություն դատավոր Գիվի Հովհաննիսյանին արդարացի դատավճռի համար։
Կարդալ ավելին

Խուզարկությամբ տնտեսվարողներից վերցված համակարգիչները և այլ էլեկտրոնային սարքերն առանց անհրաժեշտության նախաքննության մարմնի մոտ պահելու պրակտիկան վերացվեց

Փաստաբան Ա. Մնացականյանի ջանքերով դատախազը ոչ օրինական ճանաչեց Գ.Ե.-ի համակարգիչների առգրավման որոշումը և հանձնարարեց դրանք վերադարձնել:
Կարդալ ավելին
1-C-commercial-information-program

Հանրահայտ «1-C» առևտրային ծրագրի բովանդակությունը պաշտպանության կողմից գաղտնի պահելու պրակտիկան վերջապես վերացվեց՝ դատախազությունը բավարարեց փաստաբանի բողոքը

Վերջին շրջանում ակնհայտորեն նկատվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի ակտիվացում, որի շրջանակում հաճախակի ենք առնչվում տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից «1-C» առևտրային տեղեկատվական ծրագրի օգտագործման և դրանց տվյալները նախաքննության շրջանակում ուսումնասիրության առարկա դառնալու դեպքերի հետ։
Կարդալ ավելին