Home / Blog / Քաղաքացիական գործ / Արտասահմանյան ընկերությունը կկարողանա իրացնել իր դատական…

Արտասահմանյան ընկերությունը կկարողանա իրացնել իր դատական պաշտպանության իրավունքը ՀՀ-ում


A
Author
26 Մարտի, 2025 1 min read
Share in f @

«Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունը ներկայացնում է նաև օտարերկյա իրավաբանական անձանց շահերը ինչպես վեճերի լուծման արտադատական փուլում, այնպես էլ ՝ ՀՀ դատարաններում։
Հերթական անգամ օտարերկյա դատական ակտի ճանաչման և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը երկու և ավելի անգամ վերադարձվում էր ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի կողմից՝ ձևական և տեխնիկական բնույթի պահանջներով, որոնք վերաբերում էին օտարերկրյա պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի բովանդակությանը։ Բողոքարկելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դիմումը վերադարձնելու որոշումը վերաքննության կարգով, ի վերջո գրանցվեց հաջողություն և վերացվեց վերադարձի վերաբերյալ որոշումը։
Նման որոշման ընդունումը կարևոր է օտարերկյա քաղաքացիաիրավական սուբյեկտին իր իրավունքներն ու օրինական շահերը ՀՀ դատարաններում պաշտպանելու հնարավորությունից չզրկվելու համար, ինչը կարող է բացասական կերպով անդրադառնալ ՀՀ-ում գործող առևտրային սուբյեկտների և օտարերկյա առևտրային սուբյեկտների առևտրային հարաբերությունների վրա:

Տ
Teammate

Տաթևիկ Մալխասյան

Ընկերության տնօրեն, Փաստաբան

Տաթևիկ Մալխասյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քաղաքացիական և վարչական դատարաններում։ Մասնագիտացած է նաև կորպորատիվ իրավունքի ոլորտում` մասնավորապես առևտրային ընկերությունների գրանցման, հիմնադրամների, հասարակական…

Contact us

Cart

No products in the cart.