ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր՝ Սամվել Բաբայան) մերժեց մեր վստահորդներ Տ.Պ-ի և Ա.Պ-ի դեմ ներկայացված հայցը՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
Բարձր ենք գնահատում դատավորի՝ դատավարությունը վարելու արհեստավարժությունը, դատական ակտը հիմնավորելու և պատճառաբանելու ցուցաբերած մոտեցումը։
Այս հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ճիշտ և արհեստավարժ իրավական պաշտպանությունը կարող է կանխել անհիմն պահանջները և պաշտպանել մեր վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը։