Դատարանը որոշեց վտարել մեր վստահորդի հողամասն ապօրինի տիրապետող անձանց

Կոտայքի մարզի բնակիչը հայցադիմում էր ներկայացրել մեր վստահորդ Է.Տ.-ի դեմ` ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջով: Է.Տ.-ի շահերի պաշտպանությունն ստանձնել է մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանը, ում կողմից ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում` մեր վստահորդի հողամասն ապօրինի զավթած անձանց այդտեղից վտարելու պահանջի մասին:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով ներկայացված հայցադիմումը, 2025թ. նոյեմբերի 4-ին կայացված վճռով մերժել է մեր վսըահորդի դեմ ներկայացված հայցը` միաժամանակ որոշելով վտարել հողամասն ապօրինի տիրապետող անձանց /քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0313/02/24/:

Շնորհակալ ենք դատավոր Անահիտ Անտոնյանին` մրցակցային դատավարության անցկացումն ապահովելու և պատճառաբանված դատական ակտի կայացման համար: